Աշակերտների դասերին հաճախելու հաշվառմանմատյանի ձևի մասին
Թբիլիսի, 11.08.2009
430.210.000.22.022.013.413
ՎՐԱՍՏԱՆԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
ՀՐԱՄԱՆ # 593
Թբիլիսի, 2009 թ. 10.08.
Վրաստանի հանրակրթական հաստատություններում աշակերտների դասերին
հաճախելու հաշվառման մատյանի ձևի մասին
«Ընդհանուր կրթության մասին» Վրաստանի օրենքի 26-րդ հոդվածի առաջին կետի «ԻԷ1» ենթակետի և «Վրաստանի կրթության և գիտության նախարարության կանոնադրության հաստատման մասին» Վրաստանի կառավարության 2004 թվականի մայիսի 21-ի # 37 հրամանի որոշումով հաստատված կանոնադրության 3-րդ հոդվածի 2-րդ կետի «ԺԲ» ենթակետի հիման վրա.
հրամայում եմ.
1. «Վրաստանի հանրակրթական դպրոցներում հաստատվի I-IV դասարանների աշակերտների դասերի հաճախելու հաշվառման մատյանի ձև»` սույն հրամանի # 1 հավելվածի համաձայն:
2. «Վրաստանի հանրակրթական դպրոցներում հաստատվի V-XII դասարանների աշակերտների դասերի հաճախելու հաշվառման մատյանի ձև»` սույն հրամանի # 2 հավելվածի համաձայն:
3. Վրաստանի հանրակրթական հաստատությունն իրավազոր է սույն հրամանի հավելվածներով սահմանված աշակերտների դասերի հաճախելու հաշվառման մատյանների ձևերում, նույն ձևերով սահմանված պարտադիր պայմաններից բացի, իր կողմից իրականացվող հանրակրթական գործունեության առանձնահատկություններից ելնելով, նախատեսել այլ պայմաններ, եթե դրանք չեն հակասում սույն հրամանով հաստատված աշակերտների դասերի հաճախելու հաշվառման մատյանների ձևերի պահանջներին:
4. Հրամանն ուժի մեջ մտնի հրապարակման պես:
Նիկա Գվարամիա
Նախարար
-
1-4-րդ. դասարան -
5-12-րդ. դասարան |