GEO AZ AR
ახალი ამბები პროექტის შესახებ კითხვა/პასუხი კონტაქტი  
კანონმდებლობა
ვაკანსიები/კონკურსები
 

კალენდარი
ორ სამ ოთხ ხუთ პარ შაბ კვ
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

 Նորություններ

Ուսանողների սոցիալական ծրագրի շրջանակներում պետական ուսումնական դրամաշնորհով ֆինանսավորման քանակի և պայմանների սահմանման մասին

                                              Վրաստանի կառավարության 
                                                                Որոշում
                             N 149 2009 թվականի օգոստոսի 14 ք.Թբիլիսի
      
 
2009-2010 ուսումնական տարում բարձրագույն կրթական հաստատություններում ակադեմիական բարձրագույն կրթության առաջին աստիճան կամ մասնագիտական բարձրագույն կրթության կրթական ծրագրեր ընդունված ուսանողների սոցիալական ծրագրի շրջանակներում պետական ուսումնական դրամաշնորհով ֆինանսավորման քանակի և պայմանների սահմանման մասին 
 
            Վրաստանի լիազորագրված բարձրագույն կրթական հաստատություններում ակադեմիական բարձրագույն կրթության առաջին աստիճանում կամ մասնագիտական բարձրագույն կրթության կրթական ծրագրով կրթություն ստանալուն օժանդակման նպատակով «Բարձրագույն կրթության մասին» Վրաստանի օրենքի 6-րդ հոդվածի առաջին կետի «գ» ենթակետի, 52-րդ հոդվածի 8-րդ կետի, «Վրաստանի 2009 թվականի պետական բյուջեի մասին» Վրաստանի օրենքի 14-րդ հոդվածի (կազմակերպչական ծածկագիր` 32 12 02) համապատասխան` ֆինանսավորումն իրականացվի հետևյալ ձևով.
 
Հոդված 1. Ֆինանսավորման քանակը
 
1. 2009-2010 ուսումնական տարում Վրաստանի լիազորագրված բարձրագույն ուսումնական հաստատություններ (հետագայում` բարձրագույն ուսումնական հաստատություն) ընդունված ուսանողների ֆինանսավորման համար տրամադրվի   1 073 000 (մեկ միլիոն յոթանասուներեք հազար) լարի:
 
2. Սոցիալական ծրագրի շրջանակներում ակադեմիական բարձրագույն կրթական ծրագրի և  մասնագիտական բարձրագույն ուսումնական ծրագրի համար պետական ֆինանսավորում հատկացվում է բարձրագույն կրթական հաստատության կողմից սահմանված ուսման արժեքին համապատասխան Վրաստանի կառավարության կողմից սահմանած ուսումնական դրամաշնորհի (հետագայում` դրամաշնորհ) լրիվ քանակության առավելագույն քանակի շրջանակներում: 
 
3. Սոցիալական ծրագրի շրջանակներում ուսանողին ֆինանսավորում տրվում է մեկ ուսումնական տարում ոչ ավել, քան 60 կրեդիտի համար:  
 
            4. Այն դեպքում, եթե ուսանողը համազգային քննությունների հետևանքով ձեռք կբերի դրամաշնորհի մասնակի քանակ, սոցիալական ծրագրի շրջանակներում նրա ուսման վարձը կլրացվի մինչև  բարձրագույն ուսումնական հաստատության կողմից սահմանված քանակը, սակայն ոչ ավել, քան Վրաստանի կառավարության կողմից սահմանված լրիվ քանակության առավելագույն քանակը:
 
Հոդված 2. Սոցիալական ծրագրի շրջանակներում ֆինանսավորում ստանալու իրավունք ունեցող անձը.
1. Սոցիալական ծրագրի շրջանակներում ֆինանսավորում կարող է ստանալ միայն այն անձը (հետագայում` ուսանող), որը համազգային քննությունների հետևանքով ընդունվել է բարձրագույն ուսումնական հաստատություն և  չի կարողացել ստանալ դրամաշնորհի լրիվ քանակ, կամ ձեռք է բերել դրամաշնորհի մասնակի քանակ և  պատկանում է այս որոշման 3-րդ հոդվածով նախատեսած կարգերից մեկին, կամ այս որոշման 7-րդ հոդվածի առաջին կետի «գ» ենթակետով կամ 2-րդ կետով նախատեսած ուսանող է:
 
2. Դիմորդը, որը ձեռք է բերել բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու իրավունք, սակայն Օրենսդրությամբ սահմանված կարգով չի կարողացել ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություն, սոցիալական ծրագրի շրջանակներում չի կարողանա ստանալ ֆինանսավորում:
 
Հոդված 3. Ուսանողների կարգերը
 
Սոցիալական ծրագրով նախատեսած գումարում փոխանցվում է հետև յալ կարգի ուսանողների. 
 
1. 150 ուսանողի, որոնք վերջին երեք տարվա ընթացքում սովորում էին և  լրիվ ընդհանուր կրթությունը հավաստող փաստաթուղթ են ստացել բարձրալեռ և  էկոլոգիական միգրացիայի տարածաշրջաններում առկա հանրակրթական հաստատություններում, այստեղից.
ա) Մեստիայի մունիցիպալիտետում. 
 ա.ա) ակադեմիական բարձրագույն կրթական ծրագրի համար – 6 ուսանողի,
ա.բ) մասնագիտական բարձրագույն կրթական ծրագրի համար – 3 ուսանողի:
բ)   Լենտեխիի մունիցիպալիտետում. 
բ.ա) ակադեմիական բարձրագույն կրթական ծրագրի համար – 4 ուսանողի,
բ.բ) մասնագիտական բարձրագույն կրթական ծրագրի համար – 2 ուսանողի:
գ) Օնիի մունիցիպալիտետում. 
 գ.ա) ակադեմիական բարձրագույն կրթական ծրագրի համար – 4 ուսանողի,
գ.բ) մասնագիտական բարձրագույն կրթական ծրագրի համար – 2 ուսանողի:
դ) Քեդայի մունիցիպալիտետում. 
 դ.ա) ակադեմիական բարձրագույն կրթական ծրագրի համար - 12 ուսանողի,
դ.բ) մասնագիտական բարձրագույն կրթական ծրագրի համար – 6 ուսանողի:
ե) Խուլոյի մունիցիպալիտետում. 
 ե.ա) ակադեմիական բարձրագույն կրթական ծրագրի համար – 16 ուսանողի,
ե.բ) մասնագիտական բարձրագույն կրթական ծրագրի համար – 8 ուսանողի:
զ) Շուախևիի մունիցիպալիտետում. 
զ.ա) ակադեմիական բարձրագույն կրթական ծրագրի համար – 12 ուսանողի,
զ.բ) մասնագիտական բարձրագույն կրթական ծրագրի համար – 6 ուսանողի:
է) Ղազբեգիի մունիցիպալիտետում. 
 է.ա) ակադեմիական բարձրագույն կրթական ծրագրի համար – 2 ուսանողի,
է.բ) մասնագիտական բարձրագույն կրթական ծրագրի համար – 1 ուսանողի:
ը) Դուշեթիի մունիցիպալիտետում (Բարիսախոյի, Շատիլիի, Քվեշեթիի, Մլեթայի, Մաղարոսկարիի և  Գուդամաղարիի դպրոցներում). 
 ը.ա) ակադեմիական բարձրագույն կրթական ծրագրի համար – 16 ուսանողի,
ը.բ) մասնագիտական բարձրագույն կրթական ծրագրի համար – 8 ուսանողի:
թ) Ադիգենիի մունիցիպալիտետում. 
թ.ա) ակադեմիական բարձրագույն կրթական ծրագրի համար – 8 ուսանողի,
թ.բ) մասնագիտական բարձրագույն կրթական ծրագրի համար – 4 ուսանողի:
ժ) Ախալքալաքիի մունիցիպալիտետում. 
ժ.ա) ակադեմիական բարձրագույն կրթական ծրագրի համար – 6 ուսանողի,
ժ.բ) մասնագիտական բարձրագույն կրթական ծրագրի համար – 3 ուսանողի:
ժա) Նինոծմինդայի մունիցիպալիտետում. 
ժա.ա) ակադեմիական բարձրագույն կրթական ծրագրի համար – 6 ուսանողի,
ժա.բ) մասնագիտական բարձրագույն կրթական ծրագրի համար – 3 ուսանողի:
ժբ) Ծալկայի մունիցիպալիտետում. 
ժբ.ա) ակադեմիական բարձրագույն կրթական ծրագրի համար – 6 ուսանողի,
ժբ.բ) մասնագիտական բարձրագույն կրթական ծրագրի համար – 3 ուսանողի:
ժգ) Դմանիսիի մունիցիպալիտետում. 
ժգ.ա) ակադեմիական բարձրագույն կրթական ծրագրի համար – 8 ուսանողի,
ժգ.բ) մասնագիտական բարձրագույն կրթական ծրագրի համար – 4 ուսանողի:
ժդ) Ախմետայի մունիցիպալիտետում (Պանկիսիի կիրճի և  Զեմո և  Քվեմո Ալվանիի դպրոցներում). 
ժդ.ա) ակադեմիական բարձրագույն կրթական ծրագրի համար – 8 ուսանողի,
ժդ.բ) մասնագիտական բարձրագույն կրթական ծրագրի համար – 4 ուսանողի:
 
 
2. 180 ուսանողի, որոնք վերջին երկու տարվա ընթացքում սովորում էին և  լրիվ ընդհանուր կրթության հավաստող փաստաթուղթ են ստացել «Բռնազավթած տարածքների մասին» Վրաստանի օրենքով նախատեսած բռնազավթած տարածքում (հետագայում` բռնազավթած տարածք) առկա հանրակրթական հաստատություններում, կամ լրիվ ընդհանուր կրթության ճանաչում է տեղի ունեցել Վրաստանի կրթության և  գիտության նախարարության կողմից սահմանված կարգով, նաև  ուսանողները, որոնք մինչև  2008 թվականի օգոստոսի 7-ը սովորում էին բռնազավթած տարածքներում 10-րդ և  11-րդ դասարաններում, իսկ լրիվ ընդհանուր կրթության հավաստող փաստաթուղթ ստացել են բռնազավթած տարածքներից դուրս, այստեղից.
 
ա) Աբխազիայի Ինքնավար Հանրապետությունում, այդ թվում, Աժարայի մունիցիպալիտետում.
ա.ա) ակադեմիական բարձրագույն կրթական ծրագրի համար – 70 ուսանողի,
ա.բ) մասնագիտական բարձրագույն կրթական ծրագրի համար – 30 ուսանողի:
բ) Ցխինվալիի տարածաշրջանում (նախկին Հարավային Օսիայի Ինքնավար Մարզի տարածքներ), այդ թվում Քուրթայի, Էրեդվիի և  Ախալգորիի մունիցիպալիտետներում.
բ.ա) ակադեմիական բարձրագույն կրթական ծրագրի համար – 50 ուսանողի,
բ.բ) մասնագիտական բարձրագույն կրթական ծրագրի համար – 25 ուսանողի:
գ) Սաչխերեի մունիցիպալիտետի Պերևի գյուղում.
գ.ա) ակադեմիական բարձրագույն կրթական ծրագրի համար – 3 ուսանողի,
գ.բ) մասնագիտական բարձրագույն կրթական ծրագրի համար – 2 ուսանողի:
 
 
3. 30 ուսանողի, որոնք վերջին երեք տարվա ընթացքում սովորում էին և  լրիվ ընդհանուր կրթության հավատող փաստաթուղթ են ստացել ադրբեջանալեզու հանրակրթական հաստատություններում. 
ա) ակադեմիական բարձրագույն կրթական ծրագրի համար – 20 ուսանողի (այդ թվում, ք. Թբիլիսիում ոչ ավելի, քան 10 ուսանող),
բ) մասնագիտական բարձրագույն կրթական ծրագրի համար – 10 ուսանողի:
 
4. 30 ուսանողի, որոնք վերջին երեք տարվա ընթացքում սովորում էին և  լրիվ ընդհանուր կրթության հավատող փաստաթուղթ են ստացել հայալեզու հանրակրթական հաստատություններում.                           
ա) ակադեմիական բարձրագույն կրթական ծրագրի համար – 24 ուսանողի (այդ թվում, ք. Թբիլիսիում ոչ ավելի, քան 10 ուսանող),
բ) մասնագիտական բարձրագույն կրթական ծրագրի համար – 10 ուսանողի:
 
 
5. 45 ուսանողի, որոնք Վրաստանի տարածքային ամբողջականության համար մարտերում զոհվածների և  անհետ կորածների զավակներ են. 
ա) ակադեմիական բարձրագույն կրթական ծրագրի համար – 30 ուսանողի  
բ) մասնագիտական բարձրագույն կրթական ծրագրի համար – 15 ուսանողի:
 
6. 5 ուսանողի, որոնք կոմունիստական կարգի ժամանակ Վրաստանից բռնարտաքսված Սամցխե-Ջավախեթիի բնակչության ժառանգներ են.
ա) ակադեմիական բարձրագույն կրթական ծրագրերի համար – 3 ուսանողի 
բ) մասնագիտական բարձրագույն կրթական ծրագրերի համար – 2 ուսանողի:
 
 
7. 5 ուսանողի, որոնք որբ են (երկկողմանի) կամ բազմազավակ ընտանիքի   (չորս և  ավելի երեխայով) անդամներ. 
ա) ակադեմիական բարձրագույն կրթական ծրագրերի համար – 20 ուսանողի 
բ) մասնագիտական բարձրագույն կրթական ծրագրերի համար – 10 ուսանողի:
 
8. 6 ուսանողի, որոնք սուր դրսևորված սահմանափակ հնարավորությամբ անձ են.
ա) ակադեմիական բարձրագույն կրթական ծրագրերի համար - 4ուսանողի 
բ) մասնագիտական բարձրագույն կրթական ծրագրերի համար – 2 ուսանողի:
 
Հոդված 4. Մի քանի կարգի մեջ մտնող ուսանողներ 
 
1. Այն ուսանողների տվյալները, որոնք միաժամանակ պատկանում են սույն որոշման 3-րդ հոդվածի առաջին կետով և  2-րդ-8-րդ կետերով նախատեսած որևէ կարգի, ֆինանսավորում ձեռք բերելու համար քննարկվում են դեռ սույն հրամանի 3-րդ հոդվածի առաջին կետով, այնուհետև  սույն որոշման 3-րդ հոդվածի 2-րդ-8-րդ կետերով սահմանած կարգերի շրջանակներում:  
2. Ուսանողը, որը պատկանում է սույն որոշման 3-րդ հոդվածի առաջին կետով և  2-րդ-8-րդ կետերով նախատեսած երկու կամ ավել կարգերի, ֆինանսավորում ձեռք կբերի կարգերից մեկից՝ 3-րդ հոդվածով սահմանած հաջորդականության պահպանումով: 
 
Հոդված 5. Ֆինանսավորման սկզբունքը մրցույթի և հավասար միավորների ժամանակ
 
1. Եթե ակադեմիական կրթական ծրագրի կամ մասնագիտական կրթական ծրագրի համար 3-րդ հոդվածով նախատեսած կարգի/ենթակարգի մեջ մտնող ուսանողների քանակը (հետագայում` ֆինասավորված ուսանողներ) գերազանցում է այս կարգի/ենթակարգի համար տրամադրված տեղերի   (հետագայում` տեղ) քանակին (հետագայում` մրցույթ), գումարը տրամադրվում է համազգային քննությունների արդյունքների բացարձակ կարգավորման   փաստաթղթի հիման վրա: თანხა გაიცემა ერთიანი ეროვნული გამოცდების შედეგების
აბსოლუტური რანჟირების დოკუმენტის საფუძველზე.
2. Եթե համազգային քննություններին ընդհանուր կարողությունների քննությունից հավասար սանդղավորված միավոր ունեն երկու կամ ավել ուսանող, ակադեմիական կրթական ծրագրի համար ֆինանսավորումը հատկացվում է ստորև  տրված չափանիշներով, հետևյալ հաջորդականության պահպանումով. 
 
ա) համազգային քննություններին վրաց լեզվից և  գրականությունից ստացած ավելի բարձր սանդղավորված միավորի համաձայն,
բ) համազգային քննություններին օտար լեզվից ստացած ավելի բարձր սանդղավորված միավորի համաձայն,
 
3. Ֆինանսավորում չի բաշխվում մասնագիտական կրթական ծրագրերից ընդունված այն ուսանողների վրա, որոնք բացարձակ կարգավորման փաստաթղթով հավասար միավորներ են ձեռք բերել և  նրանց բոլորին ֆինանսավորելու համար բավական չէ սոցիալական ծրագրի շրջանակներում դրամաշնորհի համար տրամադրված գումարի ծավալը: Այս ուսանողների ֆինանսավորման հարցը կվճռվի որոշման 7-րդ հոդվածով սահմանված կարգով:  
 
Հոդված 5. Մնացած տեղերի վերաբաշխումը 
 
1. Եթե ակադեմիական բարձրագույն կրթական ծրագրերի համար սույն որոշման 3-րդ հոդվածի առաջին և  2-րդ ենթակետերով նախատեսած ենթակարգերի համաձայն   ֆինանսավորվելիք ուսանողների քանակը պակաս է տեղերի քանակից, մնացած քանակը, նույն ենթակարգի մասնագիտական բարձրագույն ծրագրի համար մրցույթի դեպքում, կավելանա այս ծրագրի տեղերի քանակին՝ ֆինանսավորվելիք ուսանողների քանակին համամասնաբար, և  կվերաբաշխվի որոշման 5-րդ հոդվածի առաջին և  3-րդ կետերով սահմանված սկզբունքով:
 
            2. Եթե մասնագիտական բարձրագույն կրթական ծրագրերի համար սույն որոշման 3-րդ հոդվածի առաջին և  2-րդ ենթակետերով նախատեսած ենթակարգերի համաձայն   ֆինանսավորվելիք ուսանողների քանակը պակաս է տեղերի քանակից, մնացած քանակը, նույն ենթակարգի ակադեմիական բարձրագույն կրթական ծրագրի համար մրցույթի դեպքում, կավելանա այս ծրագրի տեղերի քանակին՝ ֆինանսավորվելիք ուսանողների քանակին համամասնաբար, և  կվերաբաշխվի որոշման 5-րդ հոդվածի առաջին և  2-րդ կետերով սահմանված սկզբունքով:
 
 
3.Այն դեպքում, եթե սույն հոդվածի առաջին և  2-րդ կետերով նախատեսած վերաբաշխումից հետո որոշման 3-րդ հոդվածի առաջին և  2-րդ կետերով նախատեսած ենթակարգերի որևէ ծրագրում մնացել է տեղերի քանակ, այն համազգային քննությունների արդյունքների բացարձակ կարգային փաստաթղթի հիման վրա կավելանա նույն կարգի մեջ մտնող ենթակարգի համապատասխան ծրագրին:  
 
4. Եթե ակադեմիական բարձրագույն կրթական ծրագրերի համար սույն որոշման 3-րդ հոդվածի 3-րդ-8-րդ կետերով նախատեսած կարգերի ֆինանսավորվելիք ուսանողների քանակը պակաս է տեղերի քանակից, մնացած քանակը, նույն կարգի մասնագիտական բարձրագույն կրթական ծրագրի համար մրցույթի դեպքում, կավելանա այս ծրագրի համար տեղերի քանակին` ֆինանսավորվելիք ուսանողների քանակին համամասնաբար, և  կվերաբաշխվի սույն որոշման 5-րդ հոդվածի առաջին և  3-րդ կետերով սահմանված սկզբունքով: 
 
 
5. Եթե մասնագիտական բարձրագույն կրթական ծրագրերի համար սույն որոշման 3-րդ հոդվածի 3-րդ-8-րդ կետերով նախատեսած կարգերի ֆինանսավորվելիք ուսանողների քանակը պակաս է տեղերի քանակից, մնացած քանակը շնույն կարգի բարձրագույն կրթական ծրագրի համար մրցույթի դեպքում, կավելանա այս ծրագրի համար տեղերի քանակին` ֆինանսավորվելիք ուսանողների քանակին համամասնաբարշ և  կվերաբաշխվի սույն որոշման 5-րդ հոդվածի առաջին և  2-րդ կետերով սահմանված սկզբունքով: 
 
Հոդված 7. Մնացած գումարի վերաբաշխումը 
 
1. Եթե սույն որոշումով նախատեսած գումարը լրիվ չհատկացվի որոշման 3-րդ հոդվածով նախատեսած կարգերի համաձայն, սույն որոշման 5-րդ հոդվածով սահմանած սկզբունքի համաձայն այն կվերաբաշխվի հետևյալ հաջորդականությամբ.
 
ա) սույն որոշման 5-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսած հավասար միավոր ունեցող ուսանողներ,
 բ) սույն որոշման 3-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսած կարգի անձինք,
գ) 2008-2009 ուսումնական տարում համազգային քննությունների արդյունքում ընդունված ուսանողներ   (Վրաստանի տարածքային ամբողջականության համար պայքարում զոհվածների և  անհետ կորածների զավակներ), որոնք չեն կարողացել ձեռք բերել լրիվ դրամաշնորհ կամ ձեռք են բերել դրամաշնորհի մասնակի քանակ, այդ թվում, 2008-2009 ուսումնական տարվա սոցիալական ծրագրի շրջանակներում: 
դ) սույն որոշման 3-րդ հոդվածի 8-րդ կետով նախատեսած կարգի անձինք,  
ե) սույն որոշման 3-րդ հոդվածի 7-րդ կետով նախատեսած կարգի անձինք,  
 
2. Եթե սույն հոդվածի առաջին կետով նախատեսած վերաբաշխումից հետո սույն որոշումով սահմանված գումարը լրիվ չի հատկացվել, մնացած գումարը որոշման 5-րդ կետով սահմանած սկզբունքի համաձայն կվերաբաշխվի այն ուսանողներին, որոնց ընտանիքները գրանցված են սոցիալապես անապահով ընտանիքների տվյալների բազայում և  նրանց ընտանիքների վարկանշային միավորը հավասար է 70 000-ի կամ պակաս է դրանից:   
 
Հոդված 8. Դիմում ներկայացնելը 
 
1. Սոցիալական ծրագրի շրջանակներում պետական ֆինանսավորում ստանալու համար ուսանողը ներկայացնում է դիմում, որի ձևը և  ներկայացվելիք փաստաթղթերի ցանկը հաստատվում է Վրաստանի կրթության և  գիտության նախարարի անհատական վարչա-իրավական ակտով
2. Սույն որոշման 3-րդ հոդվածի առաջին կետով, 2-րդ կետի «գ» ենթակետով, 3-րդ-8-րդ կետերով, 7-րդ հոդվածի առաջին կետի «գ» ենթակետով և  2-րդ կետով նախատեսած ուսանողները սոցիալական ծրագրի շրջանակներում ֆինանսավորում ստանալու համար դիմումը` կցված փաստաթղթերով, ներկայացնում են Վրաստանի կրթության և  գիտության նախարարություն` համազգային քննությունների վերջնական արդյունքների հրապարակումից ոչ ուշ, քան 20 օրվա ընթացքում:
 
3. Սույն որոշման 3-րդ հոդվածի առաջին կետով նախատեսած ուսանողները իրավազոր են նաև  դիմումը ներկայացնել Վրաստանի կրթության և  գիտության նախարարության կամ Աջարիայի Ինքնավար Հանրապետության մշակույթի և  սպորտի նախարարության համապատասխան տարածքային մարմին` կրթական ռեսուրս-կենտրոն (հետագայում` կրթական ռեսուրս-կենտրոն )՝ համազգային քննությունների վերջնական արդյունքների հրապարակումից ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում: Կրթական ռեսուրս-կենտրոնը Վրաստանի կրթության և  գիտության նախարարությանը մեկշաբաթյա ժամկետում ներկայացնում է սույն որոշման 3-րդ հոդվածի առաջին կետով նախատեսած ուսանողների դիմումները և  կցված փաստաթղթերը:  
 
4. Սույն որոշման 3-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսած ուսանողները, սոցիալական ծրագրի շրջանակներում ֆինանսավորում ստանալու համար դիմումը՝ կցված փաստաթղթերով, ներկայացնում են Աբխազիայի Ինքնավար Հանարապետության կրթության և  մշակույթի նախարարություն` համազգային քննությունների վերջնական արդյունքների հրապարակումից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում: Աբխազիայի Ինքնավար Հանրապետության կրության և  մշակույթի նախարարությունը մեկշաբաթյա ժամկետում որոշում է և  Վրաստանի կրթության և  գիտության նախարարությանը ներկայացնում ուսանողներից ստացած փաստաթղթերի համապատասխանությունը սույն որոշումով սահմանված պայմաններին:
 
5. Սույն որոշման 3-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսած ուսանողները, սոցիալական ծրագրի շրջանակներում ֆինանսավորում ստանալու համար դիմումը՝ կցված փաստաթղթերով, ներկայացնում են նախկին Հարավային Օսիայի Ինքնավար Մարզի տարածքում ժամանակավոր վարչա-տարածքային միավորի վարչություն` համազգային քննությունների վերջնական արդյունքների հրապարակումից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում: Նախկին Հարավային Օսիայի Ինքնավար Մարզի տարածքում ժամանակավոր վարչա-տարածքային միավորի վարչությունը մեկշաբաթյա ժամկետում որոշում է և  Վրաստանի կրթության և  գիտության նախարարությանը ներկայացնում ուսանողներից ստացած փաստաթղթերի համապատասխանությունը սույն որոշումով սահմանված պայմաններին:
 
Հոդված 9. Որոշում ֆինանսավորում շնորհելու մասին 
 
1. Սոցիալական ծրագրի շրջանակներում պետական ֆինանսավորում շնորհելու մասին որոշումն ընդունում է Վրաստանի կրթության և  գիտության նախարարը անհատական վարչական-իրավական ակտով:  
2. Սոցիալական ծրագրի շրջանակներում պետական ֆինանսավորում ձեռք բերելու դեպքում, տվյալ անձի խնդրանքի հիման վրա հատկացվում է քաղվածք՝ սույն հոդվածի առաջին կետով նախատեսած անհատական վարչական-իրավական ակտից: 
 
Հոդված 10. Ծրագրի տարածումը և մատչելիությունը  
 
2009-2010 ուսումնական տարում կրթական հաստատությունների ակադեմիական բարձրագույն կրթության առաջին աստիճան կամ մասնագիտական բարձրագույն կրթության կրթական ծրագիր ընդունված ուսանողների սոցիալական ծրագրի ծրջանակներում ֆինանսավորման դեպքում, հետաքրքրված անձանց տեղեկացման նպատակով, Վրաստանի կրթության և  գիտության նախարարությունը ապահովի սույն որոշման մատուցում կրթական ռեսուրս-կենտրոններին և  բարձրագույն կրթական հաստատություններին, տեղեկությունը տեղադրել կայք-էջում և  տարածել զանգվածային լրատվամիջոցներով:    
 
Հոդված 11. Որոշումն ուժի մեջ մտնի հրապարակման պես:
 
 
Վարչապետ Նիկա Գիլաուրի    
 

საავტორო უფლებები დაცულია, 2009 სამოქალაქო ინტეგრაციისა და ეროვნებათშორისი ურთიერთობების ცენტრი ვებ-გვერდი შექმნილია ეუთოს ეროვნულ უმცირესობათა უმაღლესი კომისრის ოფისის ფინანსური მხარდაჭერით დამზადებულია “ნოვატეკის” მიერ/ვებგვერდის დიზაინი გივი თვალავაძე Copyright 2009, Centre for Civil Integration and Inter-Ethnic Relations (CCIIR) All rights reserved Web-site is created with financial support of OSCE High Commissioner on National Minorities Created by “Novatech”/Designed by Givi Tvalavadze