Ուսուցիչ աշխատել ցանկացողների մրցույթ է հայտարարվել
Վրաստանի կրթության և գիտության նախարարության Ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնը ուսուցիչ աշխատել ցանկացողների համար «Հայցորդ » ծրագրի շրջանակներում մրցույթ է հայտարարել: Մրցույթի պայմանների և հայտագրման ժամկետների վերաբերյալ նախարարի առաջին տեղակալ Կոկա Սեփերթելաձեն և կենտրոնի տնօրեն Գիա Մամուլաշվիլին հատուկ ճեպասուլիս են անցկացրել:
Հայցորդության մրցույթին կարող է մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող ցանկացած անձ, որը կամենում է մանկավարժական գործունեություն ծավալել: Առաջին փուլը` մրցույթի մասնակիցների հայտագրումը, կսկսվի հոկտեմբերի 17-ին և կավարտվի հոկտեմբերի 28-ի ժամը 17:00-ին:
Հայցորդության թեկնածուների հայտագրումը տեղի կունենա Թբիլիսիի, Գորիի, Թելավիի, Ախալցիխեի, Քութաիսիի, Օզուրգեթիի, Զուգդիդիի, Փոթիի, Բաթումիի և Ռուսթավիի ռեսուրս-կենտրոններում:
Մրցույթի երկրորդ փուլում ցանկացողները կանցնեն հարցազրույց, որը կանցկացվի դպրոցներում: Հայցորդները հանրային և մասնավոր դպրոցներում կանցնեն ստաժավորում, ինչից հետո նրանց կշնորհվի հավաստագրման քննություն հանձնելու իրավունք:
Հայցորդության մրցույթն արդեն երկրորդ անգամ է հայտարարվում: Այս տարի ծրագիրը կիրականացվի Թբիլիսիի, Գորիի, Թելավիի, Ախալցիխեի, Քութաիսիի, Օզուրգեթիի, Զուգդիդիի, Փոթիի, Բաթումիի և Ռուսթավիի հանրային և մասնավոր դպրոցներում: Ընտրված թեկնածուները կաշխատեն մենտոր-ուսուցիչների հետ և կծանոթանան մանկավարժական գործունեության յուրահատկություններին: Մենտոր-ուսուցիչների աշխատավարձի հավելավճարը 180 լարի է:
საავტორო უფლებები დაცულია, 2009 სამოქალაქო ინტეგრაციისა და ეროვნებათშორისი ურთიერთობების ცენტრი
ვებ-გვერდი შექმნილია ეუთოს ეროვნულ უმცირესობათა უმაღლესი კომისრის ოფისის ფინანსური მხარდაჭერით
დამზადებულია “ნოვატეკის” მიერ/ვებგვერდის დიზაინი
გივი თვალავაძე
Copyright 2009, Centre for Civil Integration and Inter-Ethnic Relations (CCIIR) All rights reserved
Web-site is created with financial support of OSCE High Commissioner on National Minorities
Created by “Novatech”/Designed by Givi Tvalavadze