GEO AZ AR
ახალი ამბები პროექტის შესახებ კითხვა/პასუხი კონტაქტი  
კანონმდებლობა
ვაკანსიები/კონკურსები
 

კალენდარი
ორ სამ ოთხ ხუთ პარ შაბ კვ
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      

 Նորություններ

Լույս է տեսել «Երկլեզու կրթություն» հանդեսի վեցերորդ համարը

«Քաղաքացիական ինտեգրման և ազգամիջյան փոխհարաբերությունների կենտրոնի» կողմից ամեն եռամսյակ լույս է ընծայվում գիտա-կրթական «Երկլեզու կրթություն» հանդեսը: Այն լույս է տեսնում ԵԱՀԿ Ազգային փոքրամասնությունների գերագույն հանձնակատարի գրասենյակի աջակցությամբ` «Բազմալեզու կրթության բարեփոխմանն աջակցություն Վրաստանում» նախագծի շրջանակներում: Այս անգամ լույս է տեսել հանդեսի վեցերորդ համարը, որում վրաց հեղինակների հոդվածների հետ ներկայացված է նաև արտասահմանյան հեղինակի հոդված: Հոդվածները վերաբերում են այնպիսի հարցերի, ինչպիսիք են` Վրաստանում երկլեզու կրթության նկատմամբ ծնողների և ուսուցիչների վերաբերմունքը, վրաց երիտասարդների մեջ ինտերմշակութային սենսիտիվությունն աբխազների նկատմամբ, բազմալեզու կրթության ընթացքում առկա հիմնախնդիրները ոչ վրացալեզու փորձարկային դպրոցներում, երկլեզվության և օտար լեզվի դերը զբաղվածության տեսանկյունից, գործնական օրինակներ` կապված երկլեզու դասարանում լեզվի գիտակցված հերթագայության հետ և այլն: Նախագծի շրջանակներում հանդեսը թարգմանվում է հայերեն և ադրբեջաներեն և բաժանվում ոչ վրացալեզու դպրոցներին:
Հանդեսը նպաստում է երկլեզու կրթության մասին տեղեկատվության տարածմանը և գիտական և ակադեմիական հետազոտությունների զարգացմանը: Հանդեսում հոդվածները ներկայացված են հինգ հիմնական ուղղություններով. (1) Երկլեզու կրթության տեսությունը, հետազոտումը, քաղաքականությունը և փորձը, (2) Վրաստանում երկլեզու կրթության 40 փորձարկային դպրոցներում իրականացված ծրագրերի և դրանց արդյունքների մասին տեղեկատվությունը, (3) Լեզվի և առարկայի ինտեգրված ուսուցման մեթոդաբանական կողմերը, (4) Երկլեզու դպրոցների և ծրագրերի կառավարումը, (5) Պատասխաններ երկլեզու կրթության հետ կապված հաճախ առաջադրված հարցերին:


- - Ամսագիր \\«Երկլեզու կրթություն»\\# 6 (2011)

საავტორო უფლებები დაცულია, 2009 სამოქალაქო ინტეგრაციისა და ეროვნებათშორისი ურთიერთობების ცენტრი ვებ-გვერდი შექმნილია ეუთოს ეროვნულ უმცირესობათა უმაღლესი კომისრის ოფისის ფინანსური მხარდაჭერით დამზადებულია “ნოვატეკის” მიერ/ვებგვერდის დიზაინი გივი თვალავაძე Copyright 2009, Centre for Civil Integration and Inter-Ethnic Relations (CCIIR) All rights reserved Web-site is created with financial support of OSCE High Commissioner on National Minorities Created by “Novatech”/Designed by Givi Tvalavadze