GEO AZ AR
ახალი ამბები პროექტის შესახებ კითხვა/პასუხი კონტაქტი  
კანონმდებლობა
ვაკანსიები/კონკურსები
 

კალენდარი
ორ სამ ოთხ ხუთ პარ შაბ კვ
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      

 Նորություններ

Մասնագիտական զարգացման վաուչերների վարչարարության և օգտագործման հրահանգներ հանրային դպրոցների տնօրենների և ուսուցիչների համար


Ընդհանուր տեղեկություններ.

Ուսուցիչների մասնագիտական զարգացման վաուչերը նախատեսում է մասնագիտական զարգացման լիազորագրված վարժանք-ծրագրերի ֆինանսավորում: Առաջին փուլում կֆինանսավորվեն ուսուցիչների մասնագիտական զարգացման ծրագրեր բազային և միջնակարգ դպրոցի վրացերենի, մաթեմատիկայի և օտար լեզուների ուսուցիչների համար:


Ուսուցիչների մասնագիտական զարգացման լիազորագրված ծրագրերը ծառայում են ուսուցիչների մասնագիտական հմտություն-կարողությունների և առարկայական գիտելիքների զարգացմանը: Տրված 4 կրեդիտից երկու կրեդիտը սահմանված է առարկայական ծրագրերի, իսկ երկու կրեդիտը մասնագիտական հմտություն-կարողությունների ծրագրերի ֆինանսավորման համար: Ուսուցիչը, ելնելով մասնագիտական անհրաժեշտություններից, իրավազոր է ընտրել երկու տեսակ ծրագրերն էլ, ընդամենը 4 կրեդիտի քնակությամբ, կամ ֆինանսավորած 4 կրեդիտներն էլ օգտագործել միայն առարկայական, կամ միայն մասնագիտական հմտություն-կարողությունների զարգացման համար:
Մեկ վաուչերը պարունակում է 2 կրեդիտ, կամ` ուսուցչի անունով հատկացված մեկ վաուչերը նախատեսում է ուսուցչի կողմից ընտրված մեկ ծրագրի անցում:

Վաուչերը, տեղական կրթական ռեսուրս-կենտրոնի կողմից, ուսուցչի օգտին կհատկացվի մինչև 2009 թվականի նոյեմբերի 1-ը:

Ուսուցիչը միայն այն դեպքում պետք է պահանջի վաուչեր, եթե պլանավորում է վարժանք-ծրագիրն անցնել 2009 թվականի ընթացքում: 2009 թվականին վաուչերը ստանալու և այն չօգտագործելու դեպքում, ուսուցիչը հաջորդ տարի կրկին չի ֆինանսավորվի:

Հրահանգներ հանրային դպրոցների տնօրենների և ուսուցիչների համար

• Ուսուցիչներին վարժանք-ծրագրերի մասին տեղեկացման նպատակով Ուսուցիչների մասնագիտական զարգացման կենտրոնը բոլոր դպրոցներին կմատուցի լիազորագրված ծրագրերի համառոտագրի փաթեթ: Տվյալ տեղեկատվական փաթեթը և ծրագրերն իրականացնող կազմակերպությունների ցանկը կհանձնվի տեղական կրթական ռեսուրս-կենտրոններին:
• Ռեսուրս-կենտրոնի ղեկավարը կսահմանի պատասխանատու անձ` ուսուցիչների մասնագիտական զարգացման վաուչերները տարածելու և հետագա վարչարարության համար:
• Ծրագրերի համառոտագրերին ծանոթանալուց հետո ծրագիրը կամ ծրագրերը անցնելով հետաքրքրված ուսուցիչը կպահանջի տեղեկանք դպրոցից և կդիմի ծրագիրն իրականացնող կազմակերպությանը` նախօրոք գրանցում անցնելու նպատակով: Վարժանք-կազմակերպությունը, ուսուցչին նախօրոք գրանցելիս, լրացնում է նախնական գրանցման ձև և փոխանցում ուսուցչին` կրթական ռեսուրս-կենտրոն ներկայացնելու համար:
• Ուսուցիչը տեղական կրթական ռեսուրս-կենտրոն է ներկայացնում ծրագիրն իրականացնող կազմակերպության կողմից լրացված նախնական գրանցման ձևը, դպրոցի կողմից տրված տեղեկանքը, ինքնությունը հավաստող վկայականը և պատճենը:
• Ռեսուրս-կենտրոնի պատասխանատու դեմքի օգնությամբ, ուսուցիչը կլրացնի վաուչերը ստանալու վերաբերյալ հայտը:
• Ռեսուրս-կենտրոնի պատասխանատու դեմքը կլրացնի վաուչերը, վաուչերի երկու էջերին էլ կնշի ուսուցչի անունը, ազգանունը, ինքնությունը հավաստող փաստաթղթում նշված անձնական համարը, ուսուցչի կողմից ընտրված ծրագիրը, կհաստատի ստորագրությամբ, ռեսուրս-կենտրոնի կնիքով և լրացրած վաուչերի երկրորդ էջը կհանձնի ուսուցչին, իսկ վաուչերի առաջին էջը ռեսուրս-կենտրոնը թողնում է իր մոտ` Ուսուցիչների մասնագիտական զարգացման կենտրոն ներկայացնելու նպատակով:
• Ուսուցիչը լրացված վաուչերով պետք է դիմի մասնագիտական զարգացման լիազորագրված ծրագիր կամ ծրագրեր իրականացնող կազմակերպությանը մինչև 2009 թվականի դեկտեմբերի 1-ը:

Ուսուցիչների մասնագիտական զարգացման վաուչերների վարչարարության փուլերը

Ուսուցիչների մասնագիտական զարգացման կենտրոնը բոլոր դպրոցներին կմատուցի լիազորագրված ծրագրերի համառոտագրի փաթեթ` ուսուցիչներին վարժանք-ծրագրերի մասին տեղեկացման նպատակով: Տվյալ տեղեկատվական փաթեթը և ծրագրերն իրականացնող կազմակերպությունների ցանկը կհանձնվի տեղական կրթական ռեսուրս-կենտրոններին: Տվյալ տեղեկատվական փաթեթը և ծրագրերն իրականացնող կազմակերպությունների ցանկը կհանձնվի նաև տեղական կրթական ռեսուրս-կենտրոններին:

Ռեսուրս-կենտրոնի ղեկավարը կսահմանի պատասխանատու անձ` ուսուցիչների մասնագիտական զարգացման վաուչերները տարածելու և հետագա վարչարարության համար:

Ծրագրերի համառոտագրերին ծանոթանալուց հետո ծրագիրը կամ ծրագրերը անցնելով հետաքրքրված ուսուցիչը կպահանջի տեղեկանք դպրոցից և կդիմի ծրագիրն իրականացնող կազմակերպությանը` նախօրոք գրանցում անցնելու նպատակով:

Վարժանք-կազմակերպությունը, ուսուցչին նախօրոք գրանցելիս, լրացնում է նախնական գրանցման ձև և փոխանցում ուսուցչին` կրթական ռեսուրս-կենտրոն ներկայացնելու համար:

Ուսուցիչը տեղական կրթական ռեսուրս-կենտրոն է ներկայացնում ծրագիրն իրականացնող կազմակերպության կողմից լրացված նախնական գրանցման ձևը, դպրոցի կողմից տրված տեղեկանքը, ինքնությունը հավաստող վկայականը և պատճենը:

Ռեսուրս-կենտրոնի պատասխանատու դեմքի օգնությամբ, ուսուցիչը կլրացնի վաուչերը ստանալու վերաբերյալ հայտը:

Ռեսուրս-կենտրոնի պատասխանատու դեմքը կլրացնի վաուչերը, վաուչերի երկու էջերին էլ կնշի ուսուցչի անունը, ազգանունը, ինքնությունը հավաստող փաստաթղթում նշված անձնական համարը, ուսուցչի կողմից ընտրված ծրագիրը, կհաստատի ստորագրությամբ, ռեսուրս-կենտրոնի կնիքով և լրացրած վաուչերի երկրորդ էջը կհանձնի ուսուցչին, իսկ վաուչերի առաջին էջը ռեսուրս-կենտրոնը թողնում է իր մոտ` Ուսուցիչների մասնագիտական զարգացման կենտրոն ներկայացնելու նպատակով:

Լրացված վաուչերով ուսուցիչը պետք է դիմի մասնագիտական զարգացման լիազորագրված ծրագիր կամ ծրագրեր իրականացնող կազմակերպությանը: Լրացված վաուչերը վարժանք անցկացնող կազմակերպությանը հանձնելու հիման վրա, ուսուցիչը կանցնի ծրագիրը` նախօրոք համաձայնեցված ժամկետներում:

საავტორო უფლებები დაცულია, 2009 სამოქალაქო ინტეგრაციისა და ეროვნებათშორისი ურთიერთობების ცენტრი ვებ-გვერდი შექმნილია ეუთოს ეროვნულ უმცირესობათა უმაღლესი კომისრის ოფისის ფინანსური მხარდაჭერით დამზადებულია “ნოვატეკის” მიერ/ვებგვერდის დიზაინი გივი თვალავაძე Copyright 2009, Centre for Civil Integration and Inter-Ethnic Relations (CCIIR) All rights reserved Web-site is created with financial support of OSCE High Commissioner on National Minorities Created by “Novatech”/Designed by Givi Tvalavadze